Տոնական հանդիսությամբ բացվել ու շահագործման է հանձնվել դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները

Հոկտեմբերի 30-ին տոնական հանդիսությամբ բացվել ու շահագործման են հանձնվել Գորիսի Թումանյան ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները, որոնք հիմնանորոգվել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերով, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է Գորիսում կազմակերպված միջոցառումներին։

Երկու ծրագրերով ճանապարհների բարեկարգման արժեքը միասին 587 մլն 373 հազ դրամ է, որի մեջ պետական ֆինանսավորման մասնաբաժինը 356 մլն 431 հազ դրամ է, մնացածը՝ համայնքինը։

Նորովի ներկայացող հանգստյան գոտու վերաբացումը նվիրված է Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամության 30-ամյակին։

Այստեղ նաև ծաղկիկներ են դրել Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի խաչքարին։

Հանդիսավոր միջոցառումներին ներկա են եղել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, Սյունիքի համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հյուրեր։