Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակել Լուսինե Գևորգյանին։ Տեղեկությունն իմանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Լուսինե Գևորգյանն անդամակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ է։