Հայաստանում սուրճն ու դեղերը ԵԱՏՄ ստանդարտով թվային դրոշմավորում կունենան

Հայաստանում թեյի, սուրճի, դեղորայքի և օծանելիքի վրա կկիրառվի ԵԱՏՄ ստանդարտով թվային դրոշմավորում։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ ծրագիրը կրում է փորձնական բնույթ և բխում է ապրանքների համար թվային դրոշմավորման վերաբերյալ ԵԱՏՄ–ում նախկինում ընդունված միասնական ստանդարտից:
Հայաստանում կիրառվող սովորական դրոշմավորման պիտակներից թվայինը տարբերվում է նրանով, որ թույլ է տալիս նույնականացնել ոչ միայն ապրանքի խմբաքանակը, այլև ապահովել ապրանքների հետագծելիությունը և կանխել դրանց կեղծումն ու ապօրինի շրջանառությունը։