ԲՏԱ «Աքսելերացիոն ծրագրի» հաղթողներից 10-ը Սիլիկոնյան հովտում կմասնակցեն «Plug and Play»-ի Winter Summit 2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Plug and Play» միջազգային ընկերությունը հայաստանյան 20 ստարտափների համար իրականացնում է «Աքսելերացիոն ծրագիր»՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Հոկտեմբերի 31-ին կայացել է ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ 
Հայտարարվել է ծրագրին մասնակից ստարտափների անունները՝  TACTUN, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, CaseLens, doodooc, LunarTech, Pearch .AI։ 
Ընտրված 20 ստարտափից 10-ը հնարավորություն են ստացել նաև նոյեմբերի 19-21-ը   Սիլիկոնյան հովտում մասնակցելու «Plug and Play»-ի  Winter Summit 2024-ին։  
Տեսանյութը՝ https://www.facebook.com/share/v/jWJ9vR4asETrHiD8/