Ավինյան. Մետրոյի կուտակումները կապ չունեն միասնական տոմսային համակարգի հետ
«Նոյեմբերի 1-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ տեսնում ենք մեծածավալ կուտակումներ հենց մետրոյի վագոնի մուտքի մոտ, որը բացարձակ կապ չուներ միասնական տոմսային համակարգի հետ, բայց մեկ այլ խնդրի մասին էր վկայում, որ նոր շարժակազմերի կարիք ունենք։ Այժմ ևս մեկ շարժակազմ ենք սկսում շահագործել։ Պիկ ժամերին ունենում ենք այդ կուտակումները, որը միասնական տոմսային համակարգի հետ որևէ կապ չուներ»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի բացառել, որ շարժակազմերի խնդիր կա, սակայն նշել է, որ չնայած կուտակումնե ղել են վագոնների մոտ, որևէ նկար չկար և չէր կարող լինել, որում նույնատիպ կուտակումներ են բուն անցարգելների մոտ: Դա, ըստ Գրիգորյանի, ևս մեկ անգամ ապացուցում է, որ համակարգը նորմալ սպասարկում է անգամ այդքան մեծ ուղևորահոսքը։
«Յուրաքանյուր փոփոխություն իր բարդություններով է ընթանում, բայց որոշակի ժամանակի ընթացքում այդ բարդությունները միասին հաղթահարում ենք, վստահ եմ՝ այս համակարգի անցումն այդպիսի ճանապարհ է լինելու, մետրոպոլիտենում խնդիրը լուծված է, կուտակումներ չունենք անցարգելների մոտ, էական կուտակումներ չունենք մետրոյի մուտքի մոտ, բայց ունենք արդեն այլ խնդիրներ, որ պետք է լուծենք»,- նշել է քաղաքապետը: