Նորակառույցներում բնակարան գնած քաղաքացիներին 2025 թ.–ին կվերադարձվի 84.7 մլրդ դրամ

2025 թ. հիփոթեքային վարկերով եկամտային հարկի վերադարձը ՀՀ–ում քիչ, բայց կաճի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ  հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ:
 2025 թվականին կանխատեսվում է ավելի քան 3 միլիարդ դրամով շատ վերադարձ։ Ընդհանուր առմամբ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներին կվերադարձվի 84.7 մլրդ դրամի եկամտահարկ։