Էկոնոմիկայի նախարար. Այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունեցել
Այս տարի Հայաստանում խաղողի մթերման խնդիր չի եղել. նախորդ տարվա համեմատ, մթերումներն ավելացել են ավելի քան 5000 տոննայով:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ 2023 թվականի ընթացքում մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարի 165 հազար տոննա է եղել։ Ըստ նրա` եթե 30–40 հազար տոննա ավելի էլ լիներ, միևնույնն է` հնարավոր կլիներ մթերել։
Պապոյանն այցելել է գինու ու կոնյակի բազմաթիվ ընկերություններ ու տեսել, որ նրանք նոր, ժամանակակից տակառներ ու տարաներ են ձեռք բերել, որի արդյունքում էլ արդեն կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել։
Նախարարի խոսքով` դեռ անցած տարվանից 880 հազար լիտր կոնյակի սպիրտ էր մնացել պահեստներում, որն այս տարի ամբողջությամբ վաճառվել է։