ՀՀ–ում հիփոթեքային արտոնությունից հարկ գանձելու նախագիծ չի քննարկվել

Հիփոթեկային արտոնություններից, մասնավորապես եկամտահարկի վերադարձից հարկ գանձելու գաղափարը երբեք պաշտոնապես չի քննարկվել: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը` պատասխանելով այդ մասին հարցին:
Հարցին արձագանքել է նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը. «Այդ հարցը ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, բայց, համենայն դեպս, ես չեմ լսել, որ նման հարց քննարկվի»,: