Գազամատակարարման դադարեցում Արարատի մարզի Գոռավան բնակավայրում

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 5-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Գոռավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: