24 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Քանաքեռ-Զեյթուն պող. 1-ից-11 համարների՝ իրենց կոտորակներով,
Ավան վարչական շրջանի՝ Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների,
Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների:
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում նոյեմբերի 4-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 47 շենքի ջրամատակարարումը:
Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 4-ին ժամը 09:30-ից մինչև նոյեմբերի 5-ը 07:00-ն կդադարեցվի Գագարին, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Իսկ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 08:00-17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: