Հայաստանի առևտրային բանկերի հարկային վճարումներն աճել են 2.5 անգամ
Շարունակելով ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական շարքը՝ ՀԲՄ-ն անդրադարձել է առևտրային բանկերի կողմից 2024թ․ 9 ամիսներին վճարված հարկերին:
Նշվել է, ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 մլրդ դրամ: Ցուցանիշը 52%-ով գերազանցում է 2021թ․ նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշին, որը կազմում էր ավելի քան 871 մլրդ դրամ։
Հայաստանի 18 առևտրային բանկերի կողմից ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է շուրջ 103 մլրդ դրամի հարկ, ինչը 2.5 անգամ գերազանցում է 2021թ․ նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, որը կազմում էր 41 մլրդ․դրամ։
Այսպիսով, բանկերի կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը (1000 խոշոր հարկատուների ցանկում) 2021 թ․-ի համեմատ աճել է 3%-ով (4.7%-ից 7.8%)։