ՍԱՏՄ ղեկավարը հրաժարական է տվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաստատել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Չեմ կարող ասել` դիմումը հաստատվել է, թե ոչ»,–ասաց Հարությունյանը։