38 մլն եվրո՝ Երևանում հասարակական շենքերի էներգասպառումը 65 տոկոսով նվազեցնելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներով`

  • Վարկային միջոցներ ԵՆԲ-ից` 25 մլն եվրո,
  • Դրամաշնորհային միջոցներ Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրից` 10.1 մլն եվրո,
  •  Տեխնիկական աջակցություն Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր կողմից` 650 000 եվրո,
  •  Այլ ծախսեր Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր կողմից` 250 000 եվրո,
  • Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ` 2 մլն եվրո:

Ծրագրի նպատակն է նվազեցնել շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար:

Ընդհանրացնելով՝ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել մոտ 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով: