Մ. Գալստյան. Բանկային համակարգում մարտահրավերները պահանջվում է դրանց ժամանակին և բովանդակային արձագանքներ
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և բովանդակային արձագանքներ»: «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» խորագրով BANKING FORUM 2024 համաժողովի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքերն է մեջբերում panorama.am-ը։
Նրա խոսքով՝ մարտահրավերներին բանկերի արձագանքները հասարակության կողմից ընկալելի կլինեն այն դեպքում, երբ մարդիկ վստահեն։
«Վստահությունը մեր ամենարաժեքավոր ակտիվներից և ԿԲ-ն հավատարիմ է իր գործողություններով նպաստել այդ վստահության ամրապնդմանը»,- ասաց ԿԲ նախագահը։
Ֆինանսական կայունության առումով, ըստ Գալստյանի, վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է համակարգի դիմադրողականությունը։
«Մեր վարած քաղաքականությունն ուղղված է եղել նախորդ տարիների դրական արդյունքների ամրապնդմանը և ապագա ռիսկերի համար պաշարների ձևավորմանը»,- ասաց ԿԲ-ն և հավելեց, որ բանկերի շահույթի մի մասը ԿԲ-ի նախաձեռնությամբ ուղղվել է կապիտալի հակացիկլիկ բուջերի ձևավորմանը, երբ այն վերջին որոշմամբ բարձրացվեց մինչև 1.75 %։
«Վարկային պորտֆելոն աճում է, ինչին նպաստում է տնային տնտեսությունների և շինարարության ոլորտին տրվող վարկերի բարձր աճը։ Այնուամենայնիվ, բանկային համակարգը գնահատվում է կապիտալի համարժեքության և իրացվելիության բարձր մակարդակներով՝ համակարգի համար երաշխավորելով դիմադրողականության և կայունության բարձր մակարդակ»,- հայտնեց Գալստյանը։
Տեղեկացնելով, որ միայն վերջին երք տարիներին բանկերում համապատասխանության աշխատակիցների քանակը գրեթե կրկնակի աճել է՝ Գալստյանը նշեց, որ ԿԲ-ն շատ մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր բանկերում դրանց բարձր չափանիշների սահմանմանը և կիրառմանը, քանի որ այն երկրի ֆինանսական հոսքերի անխափանության չափազանց կարևոր գրավական է։
Նա նշեց, որ թե՛ որպես կառուց, թե՛ որպես վերահսկող, կարևորում են բնապահպանական, սոցիալական և ղեկավարման պատասխանատվության արդյունավետությունը։
«Կենտրոնական բանկը շուտով հրապարակելու է իր վերանայված ռազմավարությունը, որտեղ բնապահպանական, սոցիալական և ղեկավարման պատասխանատվության կառավարմանը կարևոր տեղ է հատկացված և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Գալստյանը։
Դիտարկելով Հայաստանի, Վրաստանի և ԵՄ-ի բանկային կառույցերի համագործակցությունը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ տարիների ընթացքում ձևավորվել են ամուր գործարար կապեր, որոնք էլ ավելի են ամրապնդվելու, ինչի ուղղությամբ բոլորը մեծ անելիքներ ունեն։
«Համոզված եմ, որ մեր սերտ և հետևողական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հաջողությամբ դիմագրավել արագ փոփոխվող միջավայրի մարտահրավերներին և և ապահովել մեր հանրությունների զարգացումն ու բարեկեցությունը»,-խոսքն ամփոփեց Մարտին Գալստյանը։