Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն

Գումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։
 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնել է, որ  ավագանու առաջիկա նիստում իրենք չեն պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։
«Քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է, և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»,– գրել է ՔՊ խմբակցության ղեկավարը։