Երևանում վճարման կարգը փոխելուց հետո 24,6 մլն դրամով ավելի գումար է հավաքագրվել 7 օրում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն նոյեմբերի 1-7-ը հավաքագրել է 24 698 700 դրամով ավելի շատ գումար, քան նախորդող 7 օրերին։ 
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը` էլեկտրոնային վճարումներով»,– այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։։
Նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել էր 188 474 600 ՀՀ դրամ։