Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է $3,6 տրիլիոնը
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի նկատմամբ վստահությունը խթան հաղորդեց ամերիկյան շատ ընկերությունների բաժնետոմսերի գների աճին, որոնց թվում էր նաև Nvidia-ն։ Նոյեմբերի 7-ին, աճելով գրեթե երկուսուկես տոկոսով, վերջինիս բաժնետոմսերը ապահովել են 3,65 տրիլիոն դոլար կապիտալիզացիա, որին նախկինում աշխարհում ոչ մի հանրային ընկերություն չէր հասել, այս մասին գրում է Reuters-ը։
How2b-ն գրում է, որ Nvidia-ի բաժնետոմսերը տարեսկզբից եռապատկվել են, իսկ միայն նոյեմբերին թանկացել են 12%-ով։ Ընկերությունն իր եռամսյակային հաշվետվությունը կհրապարակի նոյեմբերի 20-ին։ Վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում են, որ ընկերության հասույթն այդ ժամանակաշրջանում աճել է ավելի քան 80%-ով և կազմել 32,9 մլրդ դոլար 1,25%-ով։
Կապիտալիզացիայով երրորդ խոշորագույն ընկերությունը մնում է Microsoft-ը (3,16 տրլն դոլար), նրա բաժնետոմսերը հինգշաբթի թանկացել են 1,25%-ով։ Որպես OpenAI-ի խոշոր ներդրող՝ ընկերությունը համարվում է արհեստական ինտելեկտի բումի հիմնական շահառուն՝ Nvidia-ի հետ մեկտեղ: Apple-ը շատ ավելի դանդաղ է բացահայտում իր ներուժն այս ոլորտում, սակայն դա չի խանգարում նրան ունենալ աշխարհում երկրորդ խոշորագույն կապիտալիզացիան։