Ակնկալվում է` հաջորդ ամիս կսկսվի մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման մրցութային փուլ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարևանությամբ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին, ակնկալվում է, որ հաջորդ ամիս կառուցման մրցութային փուլը կսկսվի։ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի տնօրեն Անետա Բաբայանի խոսքով, ծրագիրը ներկայացվել է նաև արտաքին փորձագիտական համայնքին` ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով։
«Եթե մինչև նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի, կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ։ «Սուրմալուի» մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը հոկտեմբերի 17-ին կայացած մասնագիտական խմբի նիստում, ինչպես նաև բյուջետային քննարկման ժամանակ քննարկվել է, որտեղ որոշվել էր նախագիծը վերանայել, լրամշակել՝ այնտեղ ներառելով նաև որոշակի տեխնիկատեսական ուսումնասիրություն իրականացնելու բաղադրիչը»,– նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` ներկայում ծրագրի հավանական ֆինանսավորման ուղղությամբ նախնական բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ