ՄԱԳԱՏԷ–ն ծրագրում է միջուկային գործարքի շուրջ բանակցել Իրանի հետ

 Ատոմային էներգիայիմիջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է Իրանի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ:
 COP-29–ի շրջանակում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ «ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ կվարի։ Մենք կզբաղվենք այդ հարցով Թեհրանում, որտեղ ես հանդիպումներ կունենամ արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ»:
Նա ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը ռազմավարական նշանակություն ունի։