ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հոկտեմբերին կատարած աշխատանքների հաշվետվություն

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 170  դեպք:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 51 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 64 հաշվարկ՝ 66.177.716 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 19 որոշում, նշանակվել  1.950.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 5 վարչական վարույթ:

 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 11 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 33.000 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 11 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 580000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 3 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 38 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 17.040.033 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 33 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 28 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։
Կարճվել է 1 վարչական վարույթ

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 18 դեպք։ 
Հարուցվել է 18 վարչական վարույթ։

 Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 5 դեպք։
Հարուցվել է 5 վարչական վարույթ։

 Չափագրում
Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք։ 

Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 43 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝ 36.615.436 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Գործունեության կասեցում
4 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  •   առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 4։

 Տրվել է պարտադիր կատարման 10 հանձնարարական՝

  •   վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -7,
  • հողերի օգտագործում և պահպանություն-1,
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն-1,
  • վիճակագրական հաշվետվություններ-1։

  ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 27 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 21.255.161 ՀՀ դրամ)
  ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 48.621.900 ՀՀ դրամ: