Շանհայի Ազատ Առևտրի գոտու Global Hub միջազգային առևտրի կենտրոնում տեղի է ունեցել «Հայաստանի առաջխաղացման շաբաթ 2024»-ը
Շանհայի Ազատ Առևտրի գոտու Global Hub միջազգային առևտրի կենտրոնում տեղի է ունեցել «Հայաստանի առաջխաղացման շաբաթ 2024»-ը, որը նպատակ ունի աջակցել հայկական ընկերություններին չինական շուկա մուտք գործելուն, նպաստել զբոսաշրջային գրավչության տարածմանը, ներկայացնել հայկական մշակույթը և արվեստը, ինչպես նաև հանրահռչակել Հայաստանի Հանրապետությունը։
Միջոցառմանը ներկա էր ՉԺՀ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, Ազատ Առևտրի գոտու, Գլոբալ Հաբ կենտրոնի ղեկավարությունը, Հայաստանի երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, հայկական ընկերությունների ներկայացուցիչները, չինական առևտրական ընկերությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր։
Միջոցառման վերջում մասնակիցները շրջեցին հայկական ապրանքների մշտական գործող տաղավարում և ծանոթացան հայկական ընկերությունների արտադրանքին։