ՄԱԿ. Գազայի մինչև հինգ տարեկան երեխաների մոտ 90%-ը տառապում է վարակիչ հիվանդություններով
Գազայի հատվածում մինչև 5 տարեկան 10 երեխաներից առնվազն 9-ը տառապում է մեկ կամ մի քանի վարակիչ հիվանդություններով։ Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցում նշվում է․ «Գազայում առողջական վիճակը շարունակում է վատթարանալ՝ մինչև 5 տարեկան 10 երեխաներից 9-ը տառապում է մեկ կամ մի քանի վարակիչ հիվանդություններով», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Գազայի հատվածում կանանց 25%-ը տառապում է մաշկային հիվանդություններով և առողջական այլ խնդիրներով։