Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մասամբ կվերականգնվի

Հայաստանի ամենաերկար կամուրջը (Նոր Հաճնի մուտքի՝ 640 մետր երկարությամբ Հրազդան գետի վրայով անցնող մետաղյա կամուրջը - խմբ.) առաջին անգամ է հիմնանորոգվում նման մասշտաբով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է․ «Լրջագույն խնդիրներ են առաջացել և հիմնանորոգման աշխատանքներ են պահանջվել, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականի գարնանը»։

Սանոսյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ կամրջի երթևեկությունը մասամբ կվերականգնվի։

«Հայաստանում չկան մասնագետներ, որոնք գոնե մեկ անգամ իրականացրել են այժմ կատարվող աշխատանքները։ Մենք ցանկանում էինք կամուրջն ավելի վաղ վերանորոգել, սակայն այդ աշխատանքներն իրականացնելու ունակ տեղական ընկերություն գտնելու հարցում դժվարություններ կային»,- նշել է նախարարը։