Ն. Փաշինյան. Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է
Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետեւ մենք դրան վերաբերվում ենք որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն էլ որպես պաշտամունքի առարկա: ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակում իր ամփոփիչ խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել. «Մինչդեռ փողը պետության տեսակետից այն ընդամենը կառավարման գործիք է, առանց որի որեւէ կառավարում գոյություն ունենալ չի կարող, առանց որի պետություն եւ նույնիսկ հանրություն գոյություն ունենալ չի կարող:
Մենք խոսում ենք մեր բարեկամների մասին. ո՞վ է մեր բարեկամը: Մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը: Եթե ուզում ենք ուժեղ պտություն ունենալ, պետք է բոլորս միասին որպես պետություն, որպես քաղաքացի հնարավորինս շատ փող աշխատենք՝ օրինական ճանապարհով: Պետք է հնարավորինս շատ եկամուտներ գեներացնենք եւ հարստացնենք մեր համընդհանուր բյուջեն՝ հարկերի միջոցով:
Այս առումով մենք շատ համակարգային խնդիրներ ունենք, որոնցից մեկը մեր Հարկային օրենսգիրքն է: Այն Հարկային օրենսգիրքը, որ մենք ունենք, ապապետական է: Մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը: Շրջանառության հարկի համակարգը ապապետական համակարգ է:
Մենք պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է Հայաստանի պետական շահերին»,: