Բերդ համայնքում աշխատանքների մասին
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ոլորտները՝ ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում, խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, ոռոգման համակարգի արդիականացում և այլն.
Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում- Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 345.8 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։
Վ․Կ․Աղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն, գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, Նավուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում- Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 473.0 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։
Բերդ քաղաքի Թիվ 2 և Թիվ 3, Տավուշ, Վ․Ծաղկավան, Չինչին, Վ․Կ․Աղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Նավուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում- Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 147.1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 80 %, իսկ համայնքի ներդրումը՝ 20 %։
Նորաշեն գյուղի ոռոգման համակարգի արդիականացում- Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 75.9 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։