ԵԱՏՄ երկրներում գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է՝ 13,8% ցուցանիշով
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում գործազրկությունը 2024 թվականի սեպտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,9%-ով, ցուցանիշը կազմել է 0,8%: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՏՄ երկրներում գործազուրկների թիվը, որոնք 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գրանցված են զբաղվածության ծառայություններում, կազմել է 737,7 հազար մարդ։
Միության երկրների մեջ գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է՝ 13,8% ցուցանիշով: Հաջորդը Ղազախստանն է (4,7%), ապա Ղրղզստանը (4,1%):
Բելառուսում գործազուրկների թիվը կազմել է 2,9%, իսկ Ռուսաստանում՝ 2,6%: