Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳ նախարար
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։ Այս մասին առավոտ շուտ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, որը այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի ներքին գործերի նախարար»,–գրել է նա։