Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար
ՀՀ նախագահի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար», - ասված է հրամանագրում: