Գիշերվա դրությամբ «Վերին Լարսում» գրեթե 500 հայկական բեռնատար են սպասում

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է մոտ 500 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1782 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 483-ը հայկական են։
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: