Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետական աջակցության ցուցաբերելու նպատակով 12 մլն դրամ հատկացնել:

Այս որոշմամբ առաջարկվում է 2024-ի մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման համար հատկացնել 12 մլն դրամ և սահմանել «300 մեղվաընտանիք» ոչ ֆինանսական ցուցանիշ։

Այս ծրագիրը կնպաստի երկրում մեղվաբուծության խթանմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, որի համար ՀՀ կառավարությունը նախատեսում է աջակցել ազգաբնակչությանը՝ձեռք բերելու 300 մեղվաընտանիք, ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցման տրամադրմամբ։