Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ
Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր ունեն ոչ միայն մշակութային, այլև՝ տնտեսական բնագավառում: Այս առումով նրանց հարաբերություններում էական նշանակություն ունի էներգետիկ ոլորտը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են դեպի Եվրոպա նավթի և բնական գազի խոշոր մատակարարներ։ Այնուամենայնիվ՝ այս երկրների միջև ժամանակ առ ժամանակ շահերի բախում է տեղի ունենում նավթի և գազի գնագոյացման ու մատակարարման հարցում:
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ հարաբերություններում կարևոր դերակատարում ունեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղն ու Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP): Վերջինիս միջոցով Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով բնական գազը տեղափոխվում է Եվրոպա: Այն Հարավային գազային միջանցքի կենտրոնական մասն է, որի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, ապա այն խոշոր նավթամուղ է, որը միացնում է Կասպից ծովի տարածաշրջանը Միջերկրական ծովին՝ անցնելով Վրաստանի տարածքով։
Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև գնագոյացման հետ կապված տարաձայությունները տեսանելի են դարձել հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից և ուկրաինական ճգնաժամից հետո։ Եվրոպայում ադրբեջանական գազի նկատմամբ հետաքրքրությունն սկսեց մեծանալ, երբ 2020 թվականի վերջին շահագործման հանձնվեց Տրանսադրիատիկ գազատարը (TAP)։ Արդյունքում՝ սկսվեցին գազի ուղիղ մատակարարումները դեպի Եվրոպա՝ մեծացնելով Ադրբեջանի քաղաքական կշիռը։
Ամբողջությամբ՝ tert.am