Ռուսաստանը աշխատանքային միգրանտների կարիք ունի դինամիկ զարգացման համար. Պեսկով

Ռուսաստանը աշխատանքային միգրանտների կարիքն ունի երկրի դինամիկ զարգացման համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միգրանտներն անհրաժեշտություն են։ Բանն այն է, որ ժողովրդագրական իրավիճակը մեզ մոտ շատ լարված է։ Մենք աշխարհի ամենամեծ երկրում ենք ապրում, բայց քիչ ենք։ Որպեսզի մենք դինամիկ զարգանանք, իրագործենք զարգացման բոլոր ծրագրերը, մեզ, իհարկե, աշխատող ձեռքեր են պետք: Միայն ողջունում ենք նրանց»,-նշել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ռուսաստանում աշխատանքային միգրացիան պետք է կանոնակարգել, որպեսզի բացառվի միգրանտների շրջանում հանցավորությունը: Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը կարծում է, որ այս ոլորտում կանոնները պետք է լինեն կոշտ, բայց հասկանալի և հարմար։