Չինական կողմի հետ հուշագիր է ստորագրվել. խմիչք արտահանող հայկական ընկերությունները կազատվեն 56 տոկոս հարկային բեռից
Այս տարի երկրորդ անգամ էր Չինաստան Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի այցը. Առաջին այցի շրջանակներում մենք կնքեցինք երկկողմանի հուշագրեր երեք քաղաքների (Պեկին, Չանգչունգ, Նինգբո) նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ, որը հիմնավորում էր հայկական արտադրանքի արտոնյալ արտահանումը տվյալ տարածքների ազատ գոտիներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Շանհայում կայացած «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսի մասնակցության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:
«Դա նշանակում է, որ խմիչք արտահանող ընկերությունները կազատվեն 55 և 1 տոկոս հարկային բեռից՝ Չինաստան արտահանելու դեպքում: Սա հնարավորություն է տալիս մրցակցային, գնային առումով ավելի մատչելի տարբերակ առաջարկել գործընկերներին եւ աբելի լայն հնարավորությամբ դուրս գալ ասիական շուկաներ:
Հաջորդ մեր այցը տեղի ունեցավ նոյեմբերի 5-10-ին, որը պայմանավորված էր միջազգային ամենախոշոր ցուցահանդեսին մասնակցությամբ: Սա Չինաստանի ամենախոշոր ցուցահանդեսն է, որն իրականացվում է ամեն տարի՝ Սի ՍինՊինի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսն իր տարածքով ընդգրկում էր 368 հազար քմ: Միայն շառավիղը 6 կմ է կազմում»,-ասաց նա:
Ըստ Մանուկյանի այդ ցուցահանդեսին մասնակցել են 158 երկրներ, որոնք ներկայացված են եղել եւ կոմերցիոն, եւ ազգային տաղավարներով. «Հայաստանը նեևրկայացրել էր երկու տաղավարով՝ ազգային եւ կոմերցիոն: «Մինչ մեր մեկնելը կառույցը բանակցել էր խոշոր մատակարար ընկերությունների հետ, որի շրջանակներում ընկերությունները հնարավորություն ունեցան B2B network հանդիպումներ ունենալ այդ խոշոր ընկերությունների հետ, և որն ամենահատկանշականն է, մենք որպես միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ հուշագիր կնքեցինք հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ, որը հնարավորություն կտա այսուհետ Հայաստանի և Չինաստանի միջև ավելի լայն գործառույթներ իրականացնել, ինչպես ներդրումային ծրագրերի ապահովման մասով ՀՀ-ում, այնպես էլ արտահանման։
Այժմ քննարկվում է այդ կառույցի հետ հայկական արտադրանքից որոշակի քանակություն արտահանելու սկզբունքով, այժմ փոքր քանակություններ, այնուհետև շուկան հասկանալու համար ծավալները կմեծացնեն»,- հայտարարեց նա:
Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային տաղավարում 20-ից ավելի ընկերություններ էին ներկայացված, կոմերցիոն տաղավարում՝ 10-ից ավելի ընկերություններ:
«Մենք շեշտը դրել էինք այս անգամ փոքր արդյունաբերական ճյուղերի վրա և լայնածավալ ոլորտներն էին ներկայացված, օրինակ՝ խմիչք, ոգելից խմիչքներ, գինեգործություն, քաղցրավենիք, պահածոյագործություն և այլն։
Հաջորդ տարի նախատեսվում է չինացի գործարարների այց Հայաստան, Դա նշանակում է չինական բրենդների մուտք Հայաստան: Եթե ասում ենք չինական բրենդներ, դա նշանակում է նաև տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, մեքենայի արտադրություններ ավտոմեքենայի: Հայտնի է, որ Չինաստանը վերջին մի քանի տարիներին մեքենաների արտադրությամբ համաշխարհային շուկայում գրավել է երրորդ տեղը, և սա լայն հնարավորություն կտա Հայաստանին ներկայացնելու այդ ավտոշուկաների բրենդները Հայաստանում, նաև մրցակցության դաշտ ստեղծելով ԱՊՀ երկրների համար։