Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 859 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 859 ուղևոր: Կատարողականը՝ 100․1%

Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝

  • 504-ը՝ երեք վագոնանի,
  • 1430-ը՝ երկու վագոնանի,
  • 1028-ը՝ մեկ վագոնանի։
  • Կատարողականը՝ 100․0%։
«Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր»,- ասված է հաղորդագրության մեջ։