ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը: Այս մասին իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է նա:
Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը 33 տարեկան է, 2013թ–ից աշխատում է Ֆինանսների նախարարությունում։ 2018թ.–ին նշանակվել է նախարարության Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ, իսկ 2022թ.–ի դեկտեմբերից նախարարի տեղակալ։