Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են տարածվել ևս 80 անձի վրա

Bloomberg-ի հրապարակման համաձայն, ԵՄ-ն կառաջարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 15-րդ փաթեթում ներառել մոտ 50 ֆիզիկական և 30 իրավաբանական անձ: Նախատեսվում են սահմանափակումներ  ռուս ռազմամթերք արտադրողների, նավթի փոխադրմամբ զբաղվող ռուսական ընկերությունների,  զինվորականների ու գործարարների, նչպես նաև չինական որոշ ընկերությունների նկատմամբ՝ անօդաչու սարքերի արտադրության մասեր մատակարարելու կասկածով: 

Սահմանափակումների տակ կընկնեն նաև Ռուսաստանից, Սերբիայից, Իրանից, Հնդկաստանից, Թաիլանդից և Արաբական Միացյալ Էմիրություններից մոտ 30 կազմակերպություններ, որոնք, իբր, օգնում են Մոսկվային ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերել: