ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության  ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն  Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական  գնահատվել է բավարար կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ 
Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի արդյունքներով: