«AI4ALL» կրթական նոր ծրագիրը մարզերում բնակվող երիտասարդներին կծանոթացնի արհեստական բանականության գործիքներին. Արմենպրես
Վերջին տարիներին գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց առաջ են գալիս նոր գիտելիքների զարգացման առաջնահերթություններ:
Նոր մարտահրավերներին և տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլելու և մարդկանց գիտելիքները հարստացնելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) մեկնարկել է «AI4ALL» կրթական նոր նախաձեռնություն, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին արհեստական բանականության տարբեր գործիքներին ծանոթացնելը:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի հետ:
Նա նշեց՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկել է «AI4ALL՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել արհեստական բանականության տարբեր գործիքներին՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություն կամ կիրառել դրանք ներկայիս աշխատանքում։
Բելլա Հարությունյանը նշեց, որ «AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար» նախաձեռնության շրջանակում շարունակվում է դասընթացների ու աշխատարանների մասնակցության հայտերի ընդունումը։ Կազմակերպիչները բոլորին խրախուսում են լրացնել հայտը և միանալ հաջորդ փուլերին:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես-ում