Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում

Ամիօ բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար  մեկնարկել է նախատոնական առաջարկ:
Մինչև դեկտեմբերի 30-ը բանկը բոլոր իրավաբանական անձանց և անհատձեռնարկատերերին ընձեռում է Visa Signature Business քարտը հատուկ գնով  ձեռք բերելու բացառիկ հնարավորություն:
Դարձեք Visa Signature Business քարտապան՝ վճարելով ընդամենը 10,000 դրամ՝ 50,000 դրամի փոխարեն:
Visa Signature Business պրեմիում քարտն այցեքարտ է դեպի մի շարք  արտոնություններ.
  • Բժշկական և տեղեկատվական աջակցություն
  • Զեղչեր, հատուկ առաջարկներ և cashback
  • Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով
  • Բիզնես կոնսիերժ՝ ընդլայնված ծառայություններով, ներառյալ նաև իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն
  • Առավելություններ օդանավակայաններում, ինչպիսիք են՝ Fast Track-ը, բիզնես սրահների անվճար մուտքը և մի շարք այլ առավելություններ
Visa Signature Business քարտը պարզապես վճարային քարտ չէ, այն Ձեր հարմարավետության և հաջողության գործընկերն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: