News.am .Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքը նվազել է

Հայաստանի երկու («Զվարթնոց» և «Շիրակ») օդանավակայաններում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 4 միլիոն 107 հազար 264 մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 83 հազար 876 մարդով։

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը նշված ժամանակահատվածում կազմել է 4 միլիոն 26 հազար 355 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 80 հազար 909 մարդ։

Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում 2023 թվականի 9 ամիսների ընթացքում ուղևորահոսքը կազմել է 4 միլիոն 191 հազար 140 մարդ։