Դատարանի վճռով՝ Disney-ն իր 9000 աշխատակցուհիներին մոտ 43 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի
Ամերիկյան Disney-ը մոտ 43 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի Կալիֆորնիայի 9000 աշխատակցուհիների կողմից ներկայացված խմբակային հայցը լուծելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հայցը ներկայացվել է դեռևս 2019 թվականին այն կանանց կողմից, որոնց պնդմամբ իրենց ավելի քիչ են վարձատրել, քան նույն պաշտոնները զբաղեցնող տղամարդ գործընկերները: Հայցը ներկայացնելու պահին ընկերությունը հերքել է աշխատավարձի անհամապատասխանության մասին մեղադրանքները:
«Այս համաձայնությունն առանց այդ խիզախ կանանց հնարավոր չէր լինի։ Նրանց շնորհիվ կանայք կարող են ակնկալել, որ ապագայում Disney-ում իրենց արդար կվերաբերվեն»,-ասում է աշխատակցուհիների շահերը ներկայացնող փաստաբանը Քրիստին Ուեբերը:
«Մենք միշտ հավատարիմ ենք եղել մեր աշխատակիցներին արդարացիորեն վճարելուն և ցույց ենք տվել այդ նվիրվածությունը այս դատական գործընթացի ժամանակ: Ուրախ ենք, որ այս հարցը լուծվել է»,-ասված է Disney-ի խոսնակի հայտարարության մեջ: