IT ոլորտում Հայաստանն արդեն մեծ ներուժ ունի, կան մեծ ստարտափներ, մեծ ընկերություններ. Փաթափության

Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության կողմից իրականացվում են բոլոր քայլերը գիտության մեջ հաջողություններ ունենալու համար. հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար կառավարության դերը շատ մեծ է:

Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին,  լրագրողների հետ զրույցում նշեց ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ակադեմիական ներուժը ճիշտ ուղղությամբ ներդրվում են:

IT ոլորտում Հայաստանն արդեն մեծ ներուժ ունի, կան մեծ ստարտափներ, մեծ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանը գիտական տեսանկյունից եւ հետո դրանք ներդրվում են կրթական ոլորտներում.

«Հայաստանի նման փոքր եւ սահմանափակ ենթակառուցվածքներ ունեցող երկրում պետք է շեշտը դնել այն ոլորտների վրա, որտեղ կարող ենք ընդլայնվել եւ գերազանցություն ցուցաբերել; Մասնավորապես, այդպիսի ոլորտ է IT-ն»,-ասաց գիտնականը:

Փաթափությանը երկու նպատակ ունի.

«Առաջինը, որ լինելով հայկական ծագումով առաջին Նոբելյան մրցանակակիրը, ուզում եմ, որ հայ երիտասարդությունը հետաքրքրություն ցուցաբերի այս ոլորտում, ուզում եմ իրենք նայեն ու մտածեն՝ եթե Արտեմը կարողացավ անել, ես նույնպես կարող եմ: Սա ամենակարեւոր նպատակն է: Երկրորդը, եթե ես կարողանամ որեւէ գիտական կամ տեխնոլոգիական ոլորտում կարողանամ իմ ներդրումն ունենալ, դա հրաշալի կլինի; Հիմա ես աշխատում եմ գտնել այն ճյուղը, որտեղ ես կարող եմ օգտակար լինել:

Մարդիկ ուզում են, որ ես ասեմ, որ պետք է ավելի շատ աշխատեն, եւ իրենք անպայման կստանան իրենց մրցանակները, բայց ես մտածում եմ, որ ավելի կարեւոր է ընդգծել, կարեւորել թիմային աշխատանքը եւ հաջողության հասնելու ամբողջ ընթացքը: Ես շնորհակալություն եմ հայտնում հարյուրավոր անձնաց եւ նրանք հասկանում են, որ հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը վերջերս իր առաջին արբանյակն ուղարկեց տիեզերք, Բաթափությանն ասաց.

«Արբանյակը շատ լավ օրինակ է, թե ինչպես ռազմավարական պլանը կարող է իսկապես շատ լավ աշխատել: Արբանյակից ստացած ինֆորմացիան շատ օգտակար կարող է լինել թե պաշտպանության տեսանկյունից, թե ՏՏ տեսանկյունից: Մյուս կողմից սա գաղտնի ինֆորմացիա է եւ չի կարող հանրայնացվել: Կարծում եմ՝ այդ տեղեկատվության օգտագործումն առաջին ռազմավարական հարցերից մեկն է Հայաստանի համար»:

Աղբյուրը՝   news.am