Ռուսաստանում կեղծ դոլարների թիվը հասել է պատմական նվազագույնի

Ռուսաստանից գրեթե անհետացել են կեղծ դոլարները։ Երրորդ եռամսյակում հայտնաբերվել է 165 կեղծ թղթադրամ, ինչը պատմական նոր նվազագույն ցուցանիշ է։ Նախորդ նվազագույնը եղել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ 170 միավոր:

Միևնույն ժամանակ, աճում է խաբեբաների հետաքրքրությունը այլ արժույթների, մասնավորապես եվրոյի նկատմամբ։

Եվրոպական արժույթի մասնաբաժինը Ռուսաստանում կեղծ արտասահմանյան թղթադրամների ընդհանուր ծավալում կազմել է մեկ երրորդը, ինչը առավելագույնն է 2023 թվականի առաջին եռամսյակից ի վեր։

Աղբյուրը՝ b24.am