Աբովյանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

ՀՀ կառավարությունն առաջարկում է չեղարկել Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը։ Համապատասխան նախագիծ է հրապարակվել e-draft-ում։

Սրանով կառավարությունը մտադիր է ապահովել Աբովյանի տարածքային համաչափ զարգացման նոր մոտեցումները, կարգավորել համայնքի տարածական պլանավորման գործընթացը՝ ստեղծելով իրավական համապատասխանություն նոր փաստաթղթերի պահանջների հետ։

Այսպիսով, հիմքեր կստեղծվեն, որ Աբովյանի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածական զարգացումը իրականացվի միասնական և համաչափ կերպով։