Դեկտեմբերին 6-ին շրջիկ ծառայություններ կմատուցվեն Վայոց Ձորում

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ  ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-15։00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք) կմատուցվեն շրջիկ ձևաչափով ծառայություններ։