Meta-ն պատրաստվում է ընդլայնել իր «կայսրության թևերը»՝ ամբողջ աշխարհն ընդգրկող ստորջրյա մալուխների ցանց կառուցելով

Meta-ն նախատեսում է կառուցել նոր, ահռելի երկարության օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխ, որը տարածվում է ամբողջ աշխարհում։ 40,000+ կիլոմետրանոց նախագիծը կարող է ընդհանուր առմամբ ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրում պահանջել:

Meta ծառայությունների համար այսօր օգտագործվում են աշխարհում մալուխների 10%-ը և բջջային կապի 22%-ը: Ընկերության ներդրումները AI-ում կարիք ունեն ավելացնելու այս մասնաբաժինը, ուստի Meta-ն նոր ենթակառուցվածք է պատրաստում համապատասխան բիզնեսին աջակցելու համար, այս մասին, How2b.am-ի հրապարակման համաձայն,  հաղորդում է TechCrunch-ը։

Կարևոր է նշել, որ Meta-ն կլինի այս ստորջրյա մալուխի միակ սեփականատերը և օգտագործողը, ինչը առաջինն է ընկերության համար և այդպիսով հանդիսանում է իր ենթակառուցվածքային ջանքերի ուղենիշ:

TechCrunch-ի աղբյուրների համաձայն՝ ընկերությունը մտադիր է ավելի քան 40 հազար կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ անցկացնել՝ բառացիորեն շրջափակելով ամբողջ աշխարհը, ինչը կպահանջի 10 միլիարդ դոլարի ներդրումներ: Նախագիծը կպահանջի տարիների աշխատանք։ Այն դեռ վաղ փուլում է, և ընկերությունն պատրաստվում է պաշտոնապես հայտարարել նոր նախաձեռնության մասին 2025 թվականի սկզբին։ Խնդիրը հեշտ չի լինի, քանի որ SubCom-ի նման ընկերությունները, որոնք կարող են ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքը, առաջիկա տարիների համար ողողված է պայմանագրերով։

Մալուխը կձգվի ԱՄՆ-ի արևելյան ափից մինչև Հնդկաստան՝ Հարավային Աֆրիկայի միջոցով, իսկ այնտեղից մինչև ԱՄՆ արևմտյան ափ՝ Ավստրալիայով, հայտնում են աղբյուրները՝ ստեղծելով W-աձև հսկայական կառույց։