Մինչև տարեվերջ Ռուսաստանում առնվազն 8.5% գնաճ է սպասվում
Ռուսաստանի Բանկի գնահատականով, այդ երկրում մինչև տարեվերջ գնաճը հնարավոր է ավելի բարձր լինի, քան կանխատեսված 8-8.5%-ն է։ Բանկի փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինը, ներկայացնելով «Բնակչության գնաճի ակնկալիքների չափումը Ռուսաստանի Բանկում. 15 տարվա մոնիթորինգ» զեկույցը, նշել է, որ այժմ հետագիծը մոտ կամ վեր է վերին սահմանից: