Մնացականյան. Այս տարվա 1-ին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 %, 2-րդ եռամսյակում՝ 6,4 %, իսկ 3-րդում՝ 5,2 %
2024-ի առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, երկրորդ եռամսյակոմ՝ 6,4 տոկոս, երրորդ եռամսյակը՝ 5,2 տոկոս:
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև գնաճին: Նա նշել է. «2024 թվականի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա նկատմամբ 1,3 տոկոսով աճել է: Նոյեմբեր ամսին 2023 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճը կազմել է 0,4 տոկոս:
2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1,4 տոկոսով, իսկ 2024 թվականի հունվար-նոյեմբերին 2023 թվականի հունվար-նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 0,2 տոկոս»,- ասաց նա: