Հայաստանում ԵԱԶԲ–ն 2025–2026թթ նախատեսում է 200–250մլն դոլարի ներդրում
2025–2026թթ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նախատեսում է Հայաստանում կատարել 200–250մլն դոլարի ներդրում։
Հայաստանում ԵԱԶԲ-ն շեշտը դնում է իրական հատվածում ներդրումների և ինտեգրման վրա։ Բանկը կենտրոնանում է Հայաստանի էներգետիկ ոլորտի, գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության վրա։ Դիտարկվում է նաև համագործակցության շարունակության հնարավորությունը «Երեմյան Փրոջեքթս» ագրոարդյունաբերական համալիրի հետ։
Նշենք, որ ՀՀ–ում ԵԱԶԲ–ի գումարային ներդրումները 2022–24թթ․–ին կազմել են 328մլն դոլար, իսկ կուտակած ներդրումները՝ 448մլն դոլար։ Հայաստանում ԵԱԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 200մլն դոլար: