Հարկային եկամուտնեի աճը հոկտեմբերին կազմել է 6.9 տոկոս

Հայաստանում հարկային եկամուտները հոկտեմբեր ամսին աճել են 6.9 տոկոսով:

Ֆինանսների նախարարության  Մակրոտնտեսական զարգացումների՝ հոկտեմբեր ամսվա ամփոփագրի համաձայն,  հարկային եկամուտների աճի տեմպը հոկտեմբերին կազմել է 6.9 տոկոս, իսկ պետական բյուջեի ծախսերը աճել են 19.7 տոկոսով»:

Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 211.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.0 մլրդ դրամի դիմաց: